Բեռլինի պատի անկման 25-ամյակին նվիրված արարողությունները (լուսանկարներ)


Բեռլինի պատի անկման 25-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 9-ին անցկացվել են բազմաթիվ տոնական միջոցառումներ և մեծ համերգ, որին մասնակցել են Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները և արտերկրից հյուրեր։ Շուրջ 8000 լուսավորձակող գունդ է օդ բարձրացել՝ որպես բեռլինյան պատի խորհրդանիշ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի անկումն անվանել է հույսի ազդանշան աշխարհի ճգնաժամային և հակամարտությունների շրջանների համար, գրում է Корреспондент-ը։
«Մենք կարող ենք փոխել ամեն ինչ դեպի լավը՝ դա Բեռլինի պատի ուղերձն է։ Այն ուղղված է Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին և աշխարհի շատ այլ շրջանների, որտեղ մարդու ազատությունը և իրավունքները վտանգի տակ են»,- նշել է Մերկելը Բեռլինի պատի քանդման 25-ամյակին նվիրված ելույթում։
Մերկելի կարծիքով՝ քանդել կարելի է նաև այլ պատեր՝ «բռնապետության, բռնության, գաղափարախոսության, թշնամության պատերը»։
«Պատի քանդումը ցույց տվեց մեզ՝ երազանքներն իրականանում են։ Եվ այս փորձով մենք ցանկանում ենք կիսվել մեր գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,- նշել է կանցլերը։ Իսկ ահա ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ ամեն 6-րդ գերմանացին կողմ է Բեռլինի պատի վերականգնմանը: «Thüringer Landes Zeitung» թերթի կատարած հարցման արդյունքներով հարցմածների 16 տոկոսը ցանկություն է հայտնել վերականգնել բեռլինյան պատը: Ի դեպ, հարցմանը մասնակցել է 2020 մարդ ողջ Գերմանիայում:
Թե ինչպես են գերմանացիները և մայրաքաղաքի հյուրերը տոնել այս հիշարժան օրը՝ gazeta.ru-ի ֆոտոշարքում։