ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Նաիրիտի հարցով ենթահանձնաժողով կձևավորվի


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Նաիրիտի հարցով ենթահանձնաժողով կձևավորվի, որի աշխատանքին կմասնակցեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները ՝ քառօրյայի մեկնարկին պատգամավորներին հայտնել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նա այս որոշմամբ է բացատրել ավելի վաղ ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված մեկ այլ ՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ձևավերլու առաջարկի քննարկումը մեկ տարով հետաձգելու որոշումը: Ձևավորվելիք ենթահանձնաժողովի հիմնական նպատակն, ըստ Արծվիկ Մինասյանի, Նաիրիտի վերագործարկման հնարավորություններն ուսումնասիելն է և համապատասխան առաջարկներ ներկայացնելը: Դաշնակցական պատգամավորը կարևորել է հատկապես հանձնաժողով ձևավորման պարիտետային սկզբունքը կամ այն, որ մեծամասնությանը չի ունենա ձայների կեսից ավելին:
«Սա նշանակում է, որ ենթահանձնաժողվի անդամներից է կախված լինելու այս հանձնախողովի աշխատանքի արդյունքը: Հիմնական նպատակը Նաիրաիտի վերագործարկման ծրագիր մշակելն է: Սա ընդգծում եմ տարակարծիք մեկնաբանություններից խուսափելու համար»: