ԿարևորՔաղաքական

Ուորլիք. Պետք է զարգացնել նախագահների Փարիզում կայացած երկխոսությունը

«Նախագահների հանդիպումը նպաստում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պետք է շարունակվեն»,- ԱՊԱ- ին ասել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«ԱՄՆ անունից կարող եմ ասել, որ մենք սպասում ենք, որ նախագահները կհանդիպեն պարբերաբար։ Նրանք հանդիպումները նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք նաեւ կհանդիպենք ԱԳՆ ղեկավարների հետ Բազելում ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների հանդիպման շրջանակներում եւ կշարունակենք հանդիպումները նաեւ այդ մակարդակով։ Շատ կարեւոր է զարգացնել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ Փարիզում կայացած  երկխոսությունը»,- ասել է դիվանագետը։

Back to top button