Հասարակություն
Համաքաղաքային շաբաթօրյակ եւ ծառատունկ՝ Երեւանում


Այսօր Երեւանում համաքաղաքային շաբաթօրյակ եւ ծառատունկ է։ Վարչական բոլոր շրջաններում առավոտից մեկնարկել և շարունակվում են սանմաքրման աշխատանքները, որի ընթացքում հանրային օգտագործման կանաչապատ տասնյակ տարածքներ, այդ թվում՝ բակեր, այգիներ ու պուրակներ, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում:
Շաբաթօրյակի ընթացքում նախ մաքրվել են կանաչ տարածքները, այնուհետ կազմակերպվել է ծառատունկը։
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ծառատունկի համար ընտրվել են բացառապես ոռոգելի տարածքները։