Հասարակություն

Երեւան- Գյումրի ճանապարհը փակած եղնիկցիներին այսօր ընդունեց վարչապետը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արագածոտնի մարզի Եղնիկ և Շղարշիկ համայնքների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը։

Համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով։

Վարչապետը հանձնարարել է ձևավորել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նշված համայնքներում խմելու ջրի պահանջարկը, և արդյունքների մասին զեկուցել իրեն։

Նոյեմբերտ 6- ին Եղնիկ գյուղի բնակիչները փակել էին Երեւան- Գյումրի ավտոճանապարհը, բողոքելով ջրամատակարարման դեմ։ Եղնիկին ու Շղարշիկին ջուրը մատակարարվում է մեկ ջրագծով եւ Եղնիկի բնակիչները մի քանի օր է ջուր չեն ստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button