Հասարակություն

Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում

Աննա Նազարյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

 

Հոկտեմբերը ողջ աշխարհում հայտարարված էր իբրև կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի շրջանակներում հայ-ամերիկյան առողջության կենտրոնն անվճար հետազոտություն է կատարում: Տարեցկատրի կանանց մոտ սեփական առողջության նկատմամբ հոգածությունն ավելանում է, ինչը հնրավորություն է տալիս շուտ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը և կանխարգելել հիվանդությունը վաղ շրջանում՝  խուսափելով հետագա բարդություններից:  Առողջ մոտեցումը հարցին կանխում է հիվանդության առաջացման հնարավորությունը, ասում են մասնագետները:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն կոնկրետ իերնց կենտրոն այցելություններին հետևելով նշում է, որ այսօր արդեն կանանց 50 տոկոսը գալիս է զուտ բուժ-հետազոտության համար, շաբաթական կենտրոնը միջինում 20 քաղցկեղ է հատնաբերում: Ըստ ներկայացվող վիճակագրության՝ Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում:

2014 թվականին միջնչ այսօր գրանցված տվյալներով 542 քաղցկեղով դեպք է հայտնաբերվել:

Back to top button