Քաղաքական

Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ՀԱՊԿ ԽՎ) անդամների հետ` քննարկելու ՀԱՊԿ գործունեության արդիական հարցերը:

Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը` Պուտինն իր ելույթի ժամանակ ասել է. «Մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր գործընկեր երկրների հետ բավականին հաջող են զարգանում, մեր նպատակները, խնդիրները որոշված են: Մենք աշխատում ենք մեր պետությունների անվտանգության ամրապնդման, ահաբեկչության, թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ»:

Պուտինն ընդգծել է բոլոր գործընկեր երկրների աջակցության և համախմբված արդյունավետ աշխատանքի, խերհրդարաններում ներկայացված քաղաքական ուժերի աջակցության կարևորությունը կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ վեհաժողովին մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

Back to top button