Միջազգային

Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել. եվրոն հատել է 60 ռուբլու հոգեբանական կարևոր նիշը

Ռուսական ռուբլին շարունակում սրընթաց արժեզրկվել, ռուսական արժույթն այսօր հերրթական պատմական անկումն է գրանցել.Մոսկվայի բորսայում այսօր եվրոն հատել է 60 ռուբլու հոգեբանական կարևոր նիշը: Մեկ դոլարն այսօր արժե արդեն 48 ռուբլի 60 կոպեկ:Ռուսաստանի կենտրոնական բանկը չորեքշաբթի հայտել էր լողացող կուրսի անցնելու նոր փուլի մասին: Մետալինվեստբանկի դիլինգային կենտրոնի դիլինգային կենտրոնի ղեկավար Սերգեյ  Ռոմանչուկը РБК-ին ասել է, որ շուկայում ոչ ոք այլևս չի անում կանխատեսումներ, քանի որ անորոշությունը շատ մեծ է: «Ռուբլու կորսն ըստ էության կախված է մի քանի մարդու որոշումից՝ միջամտել, թե՞ ոչ», ասել է մասնագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button