ԿարևորՏնտեսական

Հովիկ Աբրահամյան. Շարունակելու ենք բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում (լրացված)

լրացվել է ժամը 18։03- ին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ջերմուկ- Երեւան

Ջերմուկում  այսօր վաղ առավոտից  մեկնարկել է  «Գյուղական  համայնքների  զարգացման » ամենամյա 4-րդ  համաժողովը, որի բացմանը ներկա է եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի համայնքների ասոցիացիայի կազմակերպած  ֆորումներն արդեն ավանդական բնույթ են կրում՝ վերածվելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերին վերաբերող բազմաթիվ տեսական ու գործնական լուծում պահանջող խնդիրների քննարկման արդյունավետ հարթակի: Հովիկ Աբրահամյանը հատկապես կարևորել է գյուղական համայնքների ղեկավարների հետ մեկտեղ տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունն այս համաժողովներին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն միմյանց հետ շփվելու,  փորձի փոխանակում իրականացնելու լայն հնարավորություն է ընձեռում: «Այդ շարքում ես կառանձնացնեի վարչատարածքային բարեփոխումներին, դրանց իրականացման համար անհրաժեշտ ինստիտուտների կատարելագործման, տեղական ընտրությունների անցկացման, ավագանիների լիարժեք գործունեության ապահովման մեխանիզմների ներդրման, համայնքներին պետության կողմից տրամադրվող ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման մեխանիզմներին և վարչական հսկողությանն առնչվող խնդիրները։

ՀՀ վարչապետը զրուցել է նաեւ լրագրողների հետ : Ի՞նչ նպատակ է հետապնդում նոր նախարարությունը, արդյո՞ք այն կապ ունի Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ, «Ռադիոլուրի» հարցին վարչապետն այսպես է պատասխանել. «Որեւէ բանի հետ կապված չէ, պարզապես մենք գիտակցում ենք, որ պետք է գնանք օպտիմիզացիայի եւ 19 նախարարություն Հայաստանի համար շատ է»:

 

Back to top button