ԿարևորՔաղաքական

Ներքաղաքական շահերից ելնելով առայժմ նպատակահարմար չէ ԼՂՀ ճանաչման հարցը դնել ԱԺ օրակարգ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ԱԺ- ների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստը: ԵԽԽՎ-ն իր վերջին նստաշրջանում որոշում ընդունեց պատրաստել զեկույց, որի անվանման մեջ օգտագործված է «Լեռնային Ղարաբաղ եւ այլ օկուպացված տարածքներ» ձեւակերպումը: Միգուցե, կան նաեւ այլ պատճառներ, բայց այսօր ԱԺ- ում քննարկվել է հենց այսպիսի խնդիրներին առնչվող մի հարց:

Բավական լուրջ քննարկում է եղել, ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ «Միջազգային հարթակներում հայ խորհրդարանականների դիրքորոշումները Ղարաբաղյան հարցի շուրջ դեռ մշակման, դիրքորոշումները ամրապնդելու, ֆորմատները փոփոխեու կարիք ունեն»։

Արդյո՞ք Ղարաբաղը նաեւ դժգոհ է ու ցանկություն ունի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ մինչ այդ հայտարարելով, որ Հայաստանն այլեւս լիազորված չէ ներկայացնելու ԼՂՀ շահերը։ «Չեմ կարծում, որովհետեւ հակառակ պատկերն ենք ունենալու, երբ Ղարաբաղը մենակ է մնալու նույն բանակցային գործընթացում: Բացի Ադրբեջանից, ուզում եմ ընդգծել, բոլորն էլ հասկանում են, որ առանց Ղարաբաղի մասնակցության խնդիրը չի լուծվի: Սա կարծում եմ, նաեւ առաջիկա զարգացումների մասին է խոսում»,- նկատում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Իսկ առաջիկա զարգացումներից կողմերը հստակ նշեցին, թե առաջին հերթին ինչը հարկավոր չէ Ղարաբաղին եւ Հայաստանին: Ղուլյանն ինքն է ասում, որ այս պահին նպատակահարման չէ ներքաղաքական շահերից ելնելով Հայաստանի խորհրդարան մտցնել Ղարաբաղի ճանաչման հարցը: Դա այն հարցն է, որ խորհրդարանը պետք է ընդունի 131 կողմ ձայնով։ Իսկ դա այսօր հնարավոր չէ, քանի որՀՀԿ- ն առայժմ դեմ է հարցն օրակարագային դարձնել: Անընդունելի զարգացումներից է նաեւ խաղաղապահների տեղակայումն ու «Խաղաղության մեծ պայմանագիր» կոչվածի ստեղծումը:

Աշոտ Ղուլյանը հիշեցրեց, որ այսօր «Մեծ պայմանագրի» կողմնակից Ադրբեջանը 10 տարի առաջ դեմ էր նույն նախագծին՝ ասելով պետք է նախ հասնել կարգավորման սկզբունքների համաձայնեցմանը եւ մշակմանը: Իսկ թե ինչ փոխզիջումներ են ընդունելի ղարաբաղյան կողմի համար հարցին, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Փոխզիջումը դա կոնկրետություն չէ: Փոխզիջումը բանակցային տեխնիկայի կատեգորիաներից մեկն է: Եվ կարծում եմ, որ այդ սկզբունքի շուրջ մենք համաձայնություն ունենք, նաեւ միջնորդների տեսակետն է այդպիսին, մենք նաեւ ընկալում ենք փոխզիջում ասվածը եւ մեր բաժին ճանապարհը պատրաստ ենք անցնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե Ադրբեջանը ինչքանով է պատրաստ այդ նույն ճանապարհի երկրորդ մասը անցնել»։

Մի բան պարզ է՝ պետք է ապահովվի Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ հարգվի ինքնորոշման իրավունքը: Մի քանի հայտնի սկզբունքներ եւս կան, որոնք էլ որոշելու են, թե փոխզիջման սահմանը Ղարաբաղի համար որն է լինելու: Ինչ վերաբերում է  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա Ղարաբաղում դեռ չեն հաշվարկել:

ԵՏՄ-ի կազմում, թե ԵՏՄ-ից դուրս ամեն դեպքում ազդեցություն լինելու է, քանի որ արտաքին աշխարհի հետ Ղարաբաղի տնտեսական կապը միայն Հայաստանի մոջոցով է։ «Ղարաբաղում սովոր են հաշվել, երբ կոնկրետ իրավիճակներ կան: Այդպիսի վերացական հաշիվների մեջ մենք շատ թույլ ենք»,- ասաց Աշոտ Ղուլյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button