ԿարևորՔաղաքական

Նավարային խորհրդարանն ընդունել է Արցախին նվիրված հայտարարություն

Իսպանիայում ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող Նավարայի խորհրդարանի խոսնակների խորհուրդը նոչեմբերի 3- ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով կոչ է անում  միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար, ասված է ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հայտարարության հեղինակները համոզմունք են հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր կողմ հանդիսանան  ցանկացած  ձևաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ երկրի ապագայի համար և ողջունում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը։

Նավարայի խորհրդարանը իր հայտարարության մասին ծանուցելու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպական Միությանը, Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և Լեռնային Ղարաբաղի նախագահին ու խորհրդարանին:

Ցուցադրել ավելի
Back to top button