Քաղաքական

Հայաստանում կանցկացվի «ՆԱՏՕ-ի շաբաթ 2014թ.» միջոցառումը

Նոյեմբերի 10-14-ը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, Հայաստանում անցկացվելու է հերթական՝ թվով 8-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՆԱՏՕ շաբաթ միջոցառման շրջանակում նոյեմբերի 11-ին կանցկացվի Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար հեռուստակամուրջը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ այցելություն:

Նոյեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Կանցկացվեն նաև «Փոխգործակցելիության հարթակ» նախաձեռնությանը և ՄԱԿ-ի ԱԽ 1325` «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» բանաձևին նվիրված կլոր սեղան-քննարկումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button