ԿարևորՄիջազգային
Կրեմլը չի ճանաչում Դոնեցկի եւ Լուգանսկի ընտրությունները


Կրեմլը հայտարարել է, որ չի ճանաչում Դոնեցկի և Լուգանսի ինքնահռչակ հանրապետություններում կայացած ընտրությունները։
Ինչպես այսօր պարզաբանել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Մոսկվան հարգում է, սակայն չի ճանաչում նոյեմբերի 2-ին կայացած ընտրությունները:
Ուշակովը պարզաբանել է, որ քվեարկության հաջորդ օրն իսկ արված հայտարարության մեջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հարգում է Դոնբասի ժողովրդի ազատ կամարտահայտումը, դա չի նշանակում ճանաչել ընտրությունները։
Հիշեցնենք, որ Արևմուտքը Ռուսաստանին սպառնացել էր նոր պատժամիջոցներով՝ ընտրությունները ճանաչելու դեպքում։