Քաղաքական

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները երեկ այցելել են ադրբեջանցի դիվերստանտներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները երեկ այցելել են ադրբեջանցի դիվերստանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին: Լուրը հաստատել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակից: Կարմիր խաչի աշխատակիցները դիվերսանտների ընտանիքներին տեղեկություններ են փոխանցել նրանց մասին: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այցելությունը վեցերերոդն է, կազմակերպության ադրբեջանական ներկայացուցչությունից հայտնել են, որ պարբերաբար այցելելու են դիվերսանտներին՝ իրենց մանդատի շրջանակներում:Մեկնաբանել դատական գործընթացը Կարմիր խաչի Բաքվի ծառայության մամուլի խոսնակը հրաժարվել է՝ընդգծելով, որ դա իրենց իրավասությունը չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button