Քաղաքական

Բացառված է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը.Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության հարցին, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը: «Մեր պապերին ու ժողովրդին փորձում են մեղադրել ցեղասպանության մեջ, սակայն բացառված է, որ մենք ճանաչենք այն. դա ընդգծում եմ»,-ասել է Չավուշօղլուն: Նա անդրադարձել է նաև Դողու Փերինչեքի դատավարությանը և նշել, որ իրենք հետամուտ են այդ գործին:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցը՝ համարելով, որ Շվեյցարիայի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները: Շվեյցարիան այդ վճիռը բողոքարկում է: Ֆրանսիան և Հայաստանն այդ դատավարության կողմերն են դարձել: Մենք էլ ենք այդ դատավարության կողմ, և հետևում ենք դրա ընթացքին»,-ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոցցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլքրեական պատասխանատվության:

Ցուցադրել ավելի
Back to top button