Հասարակություն
Աշխատանքի տոնավաճառ՝ հատուկ կարիքներ ունեցող աշխատանք փնտրողների համար


Հասմիկ Դիլանյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Աշխատանքի տոնավաճառ՝ հատուկ կարիքներ ունեցող աշխատանք փնտրողների համար: Երևանում այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ուինիսոն» հասարակական կազմակերպության, Զբաղվածություն պետական գործակալության հետ համատեղ մեկնարկել է աշխատանքի տոնավաճառ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար: Տոնավաճառը կազմակերպվել է Սեյվ դը չիլդրեն կազմակրեպության կողմից իրակաանցվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE ) ծրագրի շրջանակներում: Տոնավաճառին մասնակցել են հիմնականում մասնավոչ հատկավծը ներկայացնող շորջ 30 գործատու: Պետական կառույցներից տոնավաճառին մասնակցել է միայն Արտակարգ իրավիճակների նախարարությունը: