Միջազգային

ԱՄՆ մեղադրանք է առաջադրել Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերոջը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  մտերիմ ընկերոջը Գենադի Տիմչենկոյին Միացյալ նահանգներում մեղադրում են  ամերիկյան ֆիանսական համակարգի  միջոցով փողեր  լվանալու մեջ: Լուրը հայտնում է  The Wall Street Journal-ը: Նահանգների  արդարադատության նախարարությանն ու Նյու-Յորքի դատախազությանը կասկածելի են թվացել համաձայնագրերը, որոնք գործարարին նախկինում պատկանող Gunvor ընկերությունը կնքել է «Ռոսնեֆտի» հետ: Պարբերականը հիշեցնում  է, որ Տիմչենկոյի նկատմամբ ևս արևմուտքը պատժամիւոցներ էր սահմանել: Հղում անելով իր իրազեկ աղբյուրներին՝ թերթը գրում է, որ հետաքննությունը ռազմավարության  մի մասն է, որի նպատակը Վլադիմիր Պուտինի  մերձավոր շրջապատի միլիարդատերերի նկատմամբ ճնշումների գործադրումն է:

Ցուցադրել ավելի
Back to top button