Միջազգային

Վրաստանում չկա քաղաքական ճգնաժամ, հայտարարել է երկրի վարչապետը

Երեկ Վրաստանում տեղի ունեցած աղմկահարույց պաշտոնանկություներից հետո այսօր կառավարության նիստ է հրավիրվել, որի ընթացքում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է.Վրաստանում չկա քաղաքական ճգնաժամ, չկա նաև չգնաժամի սպառնալիք: «Մենք մեծամասնություն ունենք խորհրդարանում, և կառավարությունը կարող է շարունակել արդյունավետ աշխատանքը»,- հայտարարել է վարչապետը:

Ինչպես հայտնել էինք երեկ հրաժարական են  տվել Վրաստանի մի քանի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ՝ արտգործնախարարը, պաշտպանության ու եվրաինտեգրման նախարարները՝ իրենց քայլը հիմնավորելով երկրի եվրոպական ապագայի վտանգված լինելով:

Վրաստանանի վարչապետն այսօր նաև ընդգծել է, որ Թբիլիսիի ձգտումը ինտերգրվել Եվրամիությանն ու անդամակցել ՆԱՏՕ-ին ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «Մենք ցանկանում ենք ապրել ավելի լավ Վրաստանում  և ցանկանում ենք, որ մեր երկիրը դառնա իրական եվրոպական պետություն»,- ասել է վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button