Հասարակություն

Ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ

«Զվարթնոցում» 2014թ. հոկտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով: Եթե 2013թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղևոր, ապա 2014թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղևոր: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից տեղեկացնում են, որ  չվերթերի թվի աճն այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ:

Ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button