Նոյեմբերի 8-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ից Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնի երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 12-ին՝ փակման արարողության ընթացքում, իսկ մարզային փուլը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում: Մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար կցուցադրվեն փառատոնային լավագույն ֆիլմերն ու մուլտֆիլմերը:
Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ 38 երկրներից: 10-րդ հոբելյանական փառատոնի կապակցությամբ փոփոխության է ենթարկվել նաև ժյուրիի ձևաչափը: Այս տարի աշխատելու են երեխաներն ու երիտասարադները: