Միջազգային
ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչը հրաժարական է տվել


ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Լևան Դոլիձեն հայտարարել է հրաժարական տալու մասին, տեղեկացնում է РИА Новости-ն: Ավելի վաղ այդ մասին հաղորդել էր վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Դոլիձեն նշել է, որ իր մտադրության մասին արդեն հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, սակայն, նրա խոսքով, պաշտոնը լքելուց առաջ մտադիր է կատարել բոլոր պլանավորված միջոցառումները: Այդ թվում՝ վարչապետի՝ Բրյուսել կատարելիք այցը՝ քննարկելու ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագիրը Վրաստանի հարցով, ինչպես նաև նախարարների մակարդակով հանդիպումները:
«Ես լիովին գիտակցում եմ իմ պարտականությունները երկրի առաջ, քանի որ ես ինչ-որ կուսակցություն չեմ ներկայացնում, այլ պետությունը՝ ՆԱՏՕ-ում: Հետևաբար՝ շատ կարևոր է չվնասել երկրի շահերին»,- ասել է նա: