Մշակույթ

ՀԳՄ նախագահը ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Պաշտոնավարման մեկ տարին է այսօր ամփոփել Հայաստանի Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ներկայացնելով միության տարեկան հաշվետվությունը՝  ղեկավարը նշել է, որ իրենց սկզբունքն էր պահպանել նախորդ տարիների քաղաքականությունն ու ավանդույթները և հնարավորություններ ստեղծել նոր աշխատանքների համար:  Անդրադառնալով ձեռքբերումներին՝ Էդվարդ Միլիտոնյանն առանձնացրեց ԳՄ «Բանավեճի», «Գրական» և «Շախմատի» ակումբների բացումը:

Միությունը շարունակում է համագործակցել նախարարությունների ու ստեղծագործական տարբեր կազմակերպությունների և գրահրատարակչությունների հետ: Շարունակում է աշխատել նաև Սփյուռքի և արտերկրի գրեղների հետ: Միության նախագահի խոսքով՝ աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև երիտասարդ ստեղծագործողները, ինչը ևս միության վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումներից է:

«Ժամանակն է ավելի լուրջ նայել ժամանակակից գրականությանը, որը հիմնականում ձևավորվել է վերջին 50 տարիների ընթացքում: Այսօր Հայաստանում իսկապես կա շատ խորը և հետաքրքիր գրականություն: Ցավոք սրտի մենք նաև ունեցել ենք կորուստենր այս տարվա ընթացքում: 13 գրող է մահացել: Գրողների միությունը վերջին 10 տարում թարմացնելու սկզբունք է որդեգրել: Կար ժամանակ, երբ գրողների 80 տոկոսը 50 տարեկանից բարձր էին: Այսօր այդ թիվը բավականին իջել է և գրողների միջին տարիքը 40 տարեկանն է»:

Ցուցադրել ավելի
Back to top button