Հասարակություն
Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ


Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին ու հույս հայտնեց , որ կառավարության և ՀՀ նախագահի հույսերը կարդարացնի:
Մինչ մարզպետ նշանակվելը Հարություն Սարգսյանը Վայքի քաղաքապետն էր։
Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 23- ի նիստում Էդգար Ղազարյանն ազատվել էր Վայոց ձորի մարզպետի պաշտոնից եւ նույն օրն էլ հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել Լեհաստանում Հայաստանի դեսպան։