Հայաստանում բացահայտվել է թրաֆիքինգի 22 դեպք. կօգնի՞ խնդիր լուծմանը նոր օրենքը


Լուսինե Վասիլյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
2013թ և 2014-ի առաջին 9 ամիսների ընթացքում հարուցվել է թրաֆիքինգի 15 քրեական գործ, դրանցով բացահայտվել է հանցագործության 22 դեպք: Դեպքերից 10-ն, ի դեպ, կազմակերպվել են հանցավոր խմբի կողմից: Հարուցված 18 գործերից 12-ը սեռական շահագործման դեպքեր են, 4-ը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով շահագործման, 1-ը վերաբերել է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային շահագործմանը, մեկն էլ մարդու օրգանների վաճառքին։
Ի դեպ, սեռական շահագործման 12 դեպքերից 4-ով շահագործումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, 2-ը Թուրքիայում , իսկ 6-ը ՝ Հայաստանի Հանրապետությունում: « Քննարկվող ժամանակահատվածում հայտնաբերվել և տուժող է ճանաչվել 28 անձ, նրանցից 13-ը չափահաս կանայք են, 2-ը չափահաս տղամարդիկ, մնացած 13-ն անչափահասներ են»,- այսօր հայտարարել է Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում թրաֆիկինգի դեմ պայքարի առումով Հայաստանը 188 երկների շարքում դասվում է երկրների առաջին խմբին: Սա դասակարգման աղյուսակի բարձրագույն խումբն է և այստեղ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է։
Տիգրան Պետրոսյանը ներկայացնելով թրաֆիկինգի դեմ պայքարի իրավիճակն ու վիճակագրություը, խոսել է նաև երևույթի առավել արդյունավետ կանոկակարգել փորձող նոր օրինագծի մասին: