Տնտեսական

Հայաստանը մասնակցում է ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսին

Հայկական գինեգործության և կոնյակագործության ոլորտները ներկայացնող 6՝ «Երևանի կոնյակի գործարան», «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն», «Էդվագ Գրուպ», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «Մարան», «Արմենիա Վայն» ընկերությունները մասնակցում են Լեհաստանի Կրակով քաղաքում բացված «Էնո-Էքսպո-2014» ոգելից խմիչքների 12-րդ միջազգային ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են խմիչքի համտես-երեկո, շնորհանդեսներ, հյուրասիրություններ և գործնական հանդիպումներ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Լեհաստանի գինուն նվիրված միակ մասնագիտացված ցուցահանդեսը տարեցտարի բարձրացնում է իր միջազգային վարկանիշը: Նախորդ տարի ցուցահանդեսը ընդունել էր գինու 142 արտադրող, մատակարարներ և ներմուծողներ Ավստրիայից, Հայաստանից, Խորվաթիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հունաստանի, Հունգարիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Հարավային Աֆրիկայից, Իսպանիայից և Ուկրաինայից:

Ցուցադրել ավելի
Back to top button