Կիևը Դոնեցկի անջատողականներին է մեղադրել Դոնեցկի խաղահրապարակներից մեկի հրետակոծության մեջ


Կիևը Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության անջատողականներին է մեղադրել երեկ Դոնեցկի խաղահրապարակներից մեկի հրետակոծության մեջ, որի հետևանքով դպրոցի խաղահրապարակում զոհվել էր երկու և վիրավորվել 4 անչափահաս: Ուկրաինայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է ապացույցների առկայության մասին. արկը, որը դարձել է երեխաների մահվան պատճառ բաց է թողնվել նրանց կողմից վերահսկվող տարածքից:
Պաշտոնական Մոսկվան դեռահասների մահը որակել է ծանրագույն հանցագործություն, Ռուսաստանի քննչական կոմիտետ քրեական գործ է հարուցել «պատերազմի վարման արգելված մեթոդներ կիրառելու» խաղաղ բնակչության ցեղասպանություն իրականացնելու հոդվածներով: Մոսկվայի վարկածի համաձայն, ուկրաինացի ուժայինները վերադասի հրամանով հրետակոծել են բնակելի թաղամասեր: