Միջազգային

Կիևը Դոնեցկի անջատողականներին է մեղադրել Դոնեցկի խաղահրապարակներից մեկի հրետակոծության մեջ

Կիևը Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության անջատողականներին է մեղադրել երեկ Դոնեցկի խաղահրապարակներից մեկի հրետակոծության մեջ, որի հետևանքով դպրոցի խաղահրապարակում զոհվել էր երկու և վիրավորվել 4 անչափահաս: Ուկրաինայի արտգործնախարարության պաշտոնական  ներկայացուցիչ  Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է ապացույցների  առկայության  մասին. արկը, որը դարձել է երեխաների մահվան պատճառ  բաց է թողնվել նրանց կողմից վերահսկվող տարածքից:

Պաշտոնական Մոսկվան դեռահասների մահը որակել է ծանրագույն հանցագործություն, Ռուսաստանի քննչական կոմիտետ քրեական գործ է հարուցել «պատերազմի վարման արգելված մեթոդներ կիրառելու» խաղաղ բնակչության ցեղասպանություն իրականացնելու հոդվածներով: Մոսկվայի վարկածի համաձայն, ուկրաինացի ուժայինները վերադասի հրամանով հրետակոծել են բնակելի թաղամասեր:

Ցուցադրել ավելի
Back to top button