Տնտեսական

Կառավարությունը պահուստային ֆոնդից 7 մլրդ 145 մլն դրամ է հատկացրել ֆինանսների նախարարությանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 7 մլրդ 145 մլն դրամ է հատկացրել ֆինանսների նախարարությանը` արտահանողներին ԱԱՀ վերադարձնելու նպատակով: «Սա մեծ աջակցություն է բիզնես միջավայրին»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ արդեն 10 մլրդ դրամ գումար տրամադրվել է գործարարներին, 2014 –ի համար նախատեսված գումարները վերջացել են, այժմ գումար փոխանցվում է կառավարության պահուստային ֆոնդից:

Ցուցադրել ավելի
Back to top button