Քաղաքական

Ի տարբերություն Եռյակի`ՀՀԿ էներգիան լիովին բավականացնում է, նույնիսկ ավելցուկ է տալիս. Աշոտյան

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեկ ՀՀԿ գործադիր նիստից հետո այսօր կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին առաջինը բարձրաձայնած պաշտոնյան  բարոյական տեսակետից ճիշտ չի համարել հերքել կամ հաստատել մամուլում շրջանառվող «կմիանան արդյո՞ք էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունները» հրապարակումները: ՀՀԿ փոխնախագահը գիտի, թե ովքեր են լինելու կառավարության նոր անդամները, սակայն, փակագծեր չի բացել: Սեփական նախաձեռնությամբ անդրադարձել է նաև  հարցին, թե ինչու չի հավատում, որ Հայաստանում թեժ աշուն  այլևս չի լինելու:

«Որպեսզի ինչ-որ մի բան տաքացնես, թեժացնես, պետք է կարողանաս ավելցուկ էներգիա արտադրել, ես կարծում եմ Եռյակի էներգիան հազիվ հերիքում է իր ընթացիկ գործունեության համար, ուր մնաց ինչ-որ մի բան տաքացնելու կամ թեժացնելու»:

Լրագրողների հարցին, իսկ ՀՀԿ-ի էներգիա՞ն բավականացնում է, Աշոտյանը հայտարարել է. «Չեք տեսնում, այնքան շատ է, որ մենակով 15 հոգու տաքացնում եմ»: Կրթության ու գիտության նախարարի դիտարկումն, ի դեպ, լրագրողների հարցերին էր վերաբերել:

Ցուցադրել ավելի
Back to top button