Մշակույթ

Թանգարանի տնօրենն ամփոփել է փարաջանովյան տարին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

 

Համաշխարհային կինոյի լեգենդ դարձած մեր հայրենակցին նվիրված միջոցառումներն այս տարի բավականին շատ են եղել: Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյան ամփոփում է փարաջանովյան տարին. ցուցահանդեսներ Մոսկվայում, Նյու Յորքում, Բաթումիում և  Շուշիում: «Ոսկե ծիրան» 2014-ը ևս նվիրված էր մեծ գեղագետի հոբելյանին: Հայասատնի ԱԺ-ի նախաձեռնությամբ  մարզերի  դպրոցականների համար կազմակերպվեցին այցեր Փարաջանովի թանգարան: Երեխաներն իրենց տպավորությունները կհանձնեն կտավին, իսկ լավագույն աշխատանքները կընտրվեն առաջիկա մրցույթում և կներկայացվեն խորհրդարանի դահլիճում: Իրականացված միջոցառումների ցանկում թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն առանձնացնում է Սկորսեզեի հիմնադրամի նախաձեռնությամբ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնումն ու վերականգնված ֆիլմի ցուցադրությունը Կաննի կինոփառատոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button