Հասարակություն

Երեւանի կանաչապատումը. բնապահպանները կոռուպցիոն ռիսկ են տեսնում, պաշտոնյաները՝ հերքում

Լիանա Եղիազարյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 8-ին Երեւանում կազմակերպվելիք ծառատունկին ընդառաջ բնապահպանական հարցերով մտահոգ մասնագետներն այսօր հայտարարել են, որ, հակառակ հսկայական ծախսերին, Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագրերն սպասված արդյունքը չեն տալիս։ Նրանք նաեւ շեշտում են կանաչապատխան գործընթացում կոռուպցիոն ռիսկերի մասին։

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության բաժնի պետ Ավետ Մարտիրոսյանը ի պատասխան նրանց մեղադրանքների «Ռադիոլուրին» վրդավված ասել է, որ համապատասխան հարթակում պատրաստ է բանավիճել բոլոր բարձրացված հարցերի շուրջ՝ հերքելով մեղադրանքները։

Ցուցադրել ավելի
Back to top button