Հասարակություն
Այսօր հայկական բանակում նշում են հետախույզի օրը


Այսօր՝ նոյեմբերի հինգին, հայկական բանակում նշում են հետախույզի օրը: 1992թ. այս օրըազատամարտիկների որոշ ջոկատների հիմքի վրա ստեղծվեցին Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները։ Ռազմական հետախուզությունը գործող կամ հավանական հակառակորդի ռազմական ռեսուրսների ու հնարավորությունների, խոցելի կողմերի մասին տեղեկատվության հավաքագրումն ու մշակումն է: Այն լինում է մարտավարական և ռազմավարական: