Վրաստանում այսօր մարդահամար է անցկացվում


Վրաստանում այսօր սկսվում է բնակչության համընդհանուր մարդահամարը։ Վերջին 12 տարվա ընթացքում առաջին մարդահամարն անցկացվում է «Սակստատի» Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության կողմից՝ Շվեդիայի կառավարության և ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամի աջակցությամբ։
Ծառայությունում նշել են, որ մարդահամարը կտևի մինչ նոյեմբերի 19-ը։ 15 օրվա ընթացքում ավելի քան 10.000 հատուկ պատրաստված կամավորներ կայցելեն տներ և տեղեկություն կհավաքեն յուրաքանչյուր ընտանիքի մասին երկրի տարածքում, գրում է Вести-ն։
Գերատեսչությունում նշել են, որ «մարդահամարի արդյունքում կստացվի նորագույն տեղեկություն Վրաստանի բնակչության թվի, նրա սեռային և տարիքային կառուցվածքի, աշխատանքի տեղավորման, յուրաքանչյուր մարդու կրթության, առողջական վիճակի, գոյատևման միջոցների և կենսապայմանների մասին»։