Միջազգային

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել: Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ, բարձրաստիճան դիվանագետւ հայտնել է, որ զբաղեցրած պաշտոններից հեռանում են փոխարտգործնախարարներ Դավիդ Զալկալիանին, Թամար Բերուչաշվիլին, Լևան Գուրգենիձեն և Դավիդ Ջալագանիան:

Փանջիկիձեն  հայտարարել է, որ Վրաստանի եվրոպական ապագան վտանգված է: «Եվրոպական ապագան Վրաստանի ժողովրդի ընտրությունն էր, որին բնակչությունն աջակցություն էր հայտնել 2012թ-ի ընտրություններում: Մեր թիմն ու այն մարդիկ, որոնք կարող էին ծառայել այդ նպատակին, այժմ չեն կարող դավաճանել վրաց ժողովրդի ընտրությանն ու ցույց չտալ այն սպառնալիքները, որոնց առաջ կանգնել է երկիրը»,-ասել է նա:

Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Վրաստանի եվրաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլին:«Մոտենում են բռնատիրական ժամանակները, ժողովրդավարությունը Վրաստանում վտանգված է, այդ պատճառով եմ ես հրաժարական տալիս»,-«Մաեստրո» հեռուստաընկերության եթերում ասել է Պետրիաշվիլին:

Ցուցադրել ավելի
Back to top button