ԿարևորՔաղաքական

Վարչապետը ստվերի դեմ պայքարում զգալի հաջողություններ է արձանագրում

«Ես դեմ եմ կանխատեսումներին, սակայն բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ կառավարությունը հաջողություններ գրանցի։ Կապացուցենք, որ նրանց (ընդդիմադիր գործիչների. Խմբ.) կանխատեսումները սխալ են: Քաղաքական ուժերի կանխատեսումներով ուղղորդվելը դրական չեմ համարում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բյուջեն լինի իրատեսական»,- այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ։

Ինչ վերաբերում է կառավարության հիմնական՝ ստվերի դեմ պայքարի քաղաքականությանը, ապա Հովիկ Աբրահամյանը նշել է, որ զգալի հաջողությունների են հասել, ինչի ապացույցը գերատեսչությունների ներկայացրած հաշվետվություններն են։

Իր հերթին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ գործադիր նիստից հետո անհեռանկարային է գնահատել ԱԺ եռյակի գործողությունները։ «Հայաստանի բնակլիմայական պայմանների վրա ազդում է միայն ՀՀԿ- ն»,- հայտարարել է նա։

Արմեն Աշոտյանը նաեւ տեղեկացրել է, որ կառավարության կառուցվածքում հնարավոր են փոփոխություններ՝ խորհուրդ տալով սպասել վաղը կայանալիք գործադիրի նիստին։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button