Քաղաքական
ՍԴ-ն կքննի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու պայմանագրում ամրագրված պարտավորությունների ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը


ՀՀ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 14-ին կքննի 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Այս մասին հաղորդում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին կմիանա 2015 թվականի հունվարի 1-ին: