ԿարևորՔաղաքական

ՊՆ- ն հաստատում է Ինջիղուլյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին տեսանյութի գոյությունը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է այն տեղեկությունները, որ Հայաստանի պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերևարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ:

«Առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը: Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները»,- հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ «տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում, անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության տրամադրման էթիկական անթույլատրելիության տեսանկյունից, սակայն կարող է կոնֆիդենցիալություն պահպանման համաձայնությամբ, ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին»:

Ցուցադրել ավելի
Back to top button