Միջազգային

Ուկրաինան «Գազպրոմին» վճարել է գազի պարտքի մի մասը

«Գազպրոմն» այսօր հայտնել է, որ Ուկրաինան վճարել է գազի պարտքի մի մասը՝ փոխանցելով առաջին տրանշը: Ռուսական գազային հսկայի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովն ասել է, որ ուկրաինական Նեֆտոգազից ստացել են 1 միլիարդ 450 միլիոն դոլար: Ավելի վաղ«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ասել էր, որ գազամատակարարումն Ուկրաինային կարող  վերսկսվել առաջին տրանշը ստանալուց հետո 48 ժամ անց:

Ցուցադրել ավելի
Back to top button