Հասարակություն

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին: Այն կրում է «Տաշիր» անվանումը: Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Սերժ Սարգսյանը նաև Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է:

Ցուցադրել ավելի
Back to top button