Հասարակություն
Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը


Այսօր կյանքի 81-րդ տարում մահացել է Վլադիմիր Մովսիսյանը։ Վ. Մովսիսյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել թե խորհրդային տարիներին, թե նորանկախ Հայաստանում։
Նա ծանր հիվանդ էր:
2012 թվականից ի վեր ղեկավարում էր ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: 1996թ.-ին նա եղել է Գեղարքունիքի մարզպետ, 1996-1999թթ.-երին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար: 2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի անդամ էր: