Հասարակություն

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են.ԱԻՆ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզում՝ Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորանները, Շիրակի մարզում՝ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները, Սյունիքի մարզում՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզում՝ Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գյուղի հատվածը, Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-27-րդ կմ-ը:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Ցուցադրել ավելի
Back to top button