Հասարակություն
Հարություն Սարգսյանը կնշանակվի Վայոց ձորի մարզպետ


Կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է Հարություն Սարգսյանին նշանակել Վայոց ձորի մարզպետ, տեղեկանում ենք նիստի օրակարգից։
Հարություն Սարգսյանն այժմ Վայքի քաղաքապետն է։
Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 23- ի նիստում Էդգար Ղազարյանն ազատվել էր Վայոց ձորի մարզպետի պաշտոնից եւ նույն օրն էլ հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել Լեհաստանում Հայաստանի դեսպան։