Մշակույթ
Հարություն Խաչատրյանը կղեկավարի «Լիստոպադ» կինոփառատոնի ժյուրին


Նոյեմբերի 7-ին մեկնարկող Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի միջազգային ժյուրին ղեկավարելու է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։
Փառատոնի «Հատուկ հյուր» բաժնում կցուցադրվի ռեժիսորի «Հայկ. փախուստ» ֆիլմը: Այն «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմն է։ Պրեսիերան տեղի է ունեցել ապրիլի 30- ին Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում։