Միջազգային

Կոնգրեսի երկու պալատներում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն են կազմել

Միացյալ նահանգներում կայացել են միջանկյալ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն են կազմելու Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում և Ներկայացուցիչների պալատում: Սենատում հանրապետականները ստացել են 52 տեղ 100-ից, իսկ Ներկայացուցիչների պալատում՝ 218-ը 435-ից:

Մինչև ընտրությունները Սենատում մեծամասնություն էին կազմում դեմոկրատները: Հանրապետականները հաղթանակ են տարել ընտրություններում Արևմտյան Վիրջինիա, Արկանզաս, Հարավային Դակոտա, Մոնտանա, Քենտուկի, Ջորջիա նահանգներում, ինչպես նաև Կոլորադոյում և Այովայում, որտեղ նախկինում հիմնականում աջակցություն էին ստանում դեմոկրատները: Բարաք Օբաման արդեն խոստովանել է, որ Դեմոկրատական կուսակցության համար ստեղծվել է անբարենպաստ իրավիճակ:

Ասոշեյթեդ-պրես գործակալությունը հայտնում է, որ ոյեմբերի 7-ին Օբաման մտադիր է հանդիպել երկու կուսակցությունների ղեկավարների հետ՝ հետագա գործունեությանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով ինչպես Կոնգրեսում, այնպես էլ  պետական ապարատում:

Ցուցադրել ավելի
Back to top button