Հասարակություն

Երաշխիչ չկա, որ նոր կառույցներ չեն աղավաղվի. ինչպես պաշտպանել մշակութային կոթողները

Լուսինե Վասիլյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Որևէ երաշխիք չունենք, որ առաջիկայում նորանոր կառույցներ չեն աղավաղվի. այսօր ասել է  Ճարտարապետների միության նախագահ  Մկրտիչ Մինասյանը՝ խոսելով   պատմական նշանակության շենք-շինությունների պահպանության վիճակի,  պետական կառույցների գործելակերպի մասին:  Ինչպես պահպանել քաղաքի դեմքը, որ քայլերն  են ավելի կարևոր՝ օրենսդրական խստացումները, վերահսկող կառույցների պատասխանատու վերաբերմո՞ւնքը, թե՞ հասրակության աչալրջությունն ու հետևողականությունը:

«Ես մեծ հույսեր ունեմ, որ լավ փոխըմբռնման ժամանակները դեռ առջևում են , որ այլևս նման հախուռն քայլերով չենք զրկի հասարակությանն իր արժանի կառույցներից»,- Մկրտիչ Մինասյանի այս  լավատեսությունը վերաբերում է առաջիկա տարիներին,  քանի որ անցյալում և այսօր էլ  կատարվողը լավատեսության հիմքեր չի տալիս:

Back to top button