Տնտեսական

ԵՏՄ- ի անդամակցությունը ներառված չէ 2015- ի բյուջեում. փորձագետները պարզում են պատճառները

Կարեն Ղազարյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԵՏՄ-ին անդամակցության հանգամանքը ՀՀ պետական բյուջեի նախագծում հաշվի չի առնված: Սա, որոշ վերլուծաբանների գնահատմամբ, բավականին լուրջ խնդիրներ կարող է հարուցել:

Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի ձեւակերպմամբ` սակայն, սա բնական է, «որովհետեւ բյուջեն կազմվել է, ասենք, ամբողջ տարվա ընթացքում, մինչեւ հունիս-հուլիս ամիսը բյուջեն արդեն կազմված էր, իսկ մենք, ինչպես գիտեք, վերջերս՝ հոկտեմբերի 10-ին ենք պաշտոնապես ստացել որոշում՝ ԵՏՄ-ին անդամակցելու հրավերի: Բնականաբար, շատ բաներ հաշվի չեն առնվել»:

Հայաստանի գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանը, մինչդեռ, նման պատճառաբանությունները տեղին չի համարում եւ կարծում է ոչ բավարար են դրանք: Նրա խոսքով՝ բյուջեում էական անդրադարձ չկա ոչ միայն ԵՏՄ-ին անդամակցության խնդրին, այլ նաեւ հաշվի չեն առնվել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, Ուկրաինայի տնտեսության հետ կապված զարգացումները:

Ցուցադրել ավելի
Back to top button