Հասարակություն

Ամառային միջադեպերը ցույց տվեցին՝ հայ հետախույզները գերազանցում են հակառակորդին

Լենա Բադեյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր նշվում է հետախույզի օրը, որն ըստ էության մնացել է նախկին Խորհրդային Միությունից: 1918 թվականի նոյեմբերի 5-ին ստորագրվեց հրամանագիր հետախուզական ջոկատների կազմավորման վերաբերյալ, իսկ 1950 թվականի հոկտեմբերի 24-ին առաջին 46 հատուկ նշանակության վաշտերը ձեւավորվեցին։

Հատուկ միջոցառումներ այս օրվա առիթով Հայաստանում չեն կազմակերպվում, հետախույզներն ինչպես իրենց աշխատանքում են քողարկված, այդպես էլ մասնագիտական տոնն են նշում: Նախկին հետախույզների հետ խոսելիս պարզ է դառնում, որ նրանք որքան էլ քննադատություններ եւ թերություններ մատնանշեն, միեւնույնն է՝ պնդում են, որ նույնիսկ թերի սպառազինության դեպքում հայ հետախույզները մի քանի անգամ գերազանցում են հակառակորդին ունեցած հմտություններով:

Ամառվա սահմանային միջադեպերը որքան էլ ցավալի էին, բայց հետախույզների ավագ սերնդին ապացուցեցին՝ անհրաժեշտության դեպքում միայն իրենք չեն գնալու սահման։

Ցուցադրել ավելի
Back to top button