Սպորտ

Սարկիսովին երկրպագուները ճանաչել են «Վոլգայի» լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիոսվը երկրպագուների կողմից ճանաչվել է Նիժնի Նովգորդի «Վոլգա» ակումբի սեպտեմբեր ամսվա  լավագույն ֆուտբոլիստ: 27- ամյա հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 59.7 տոկոսը:

Համեմատության համար նշենք, որ եկրորդ տեղում հայտնված Արթուր Նիգմատուլինի օգտին քվեարկել են երկրպագուների 16.5 տոկոսը:

Հիշեցնենք, որ Սարկիսովը սեպտեմբեր ամսին ճանաչվել էր նաև Ռուսաստանի առաջին խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի հարձակվողը բավականին արդյունավետ խաղ է ցուցադրում իր ակումբում և գրեթե յուրաքանչյուր խաղում դառնում է գոլի հեղինակ։

Ցուցադրել ավելի
Back to top button