Սպորտ

Մեկնարկում է Տիգրան Պետրոսյանի գերմրցաշարը

Մոսկվայում մեկնարկում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85- ամյակին նվիրված գերմրցաշարը, որին կմասնակցեն աշխարհի 8 ուժեղագույն գրոսմաստերներ:

Երեկ կայացած մրցաշարի հանդիսավոր բացման ժամանակ կայացավ նաև մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքում մեկնարկային տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կխաղա Բորիս Գելֆանդի հետ։

Մյուս զույգերը դասավորվել են այսպես. Վլադիմիր Կրամնիկը սևերով կփորձի կոտրել չինացի Դին լիրենի դիմադրությունը, Պետեր Լեկոյի մրցակիցը կլինի ռուս Ալեքսանդր Մորոզևիչը, իսկ Գրիշչուկը սպիտակներով կխաղա Ինարկիևի հետ։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 100 000 եվրո է: Հաղթողը բացի 25000 եվրոից կստանա նաև հատուկ հուշանվեր: Տեղեկացնենք, որ այս մրցաշարի կազմկոմիտեի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button