ՍպորտՏեսանյութեր
Մարադոնան ծեծում է իր ընկերուհուն. տեսանյութը հայտնվել է համացանցում


Հերթական սկանդալն է հասունանում համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկի՝ Դիեգո Մարադոնայի շուրջ: Համացանցում է հայտնվել մի տեսահոլովակ, որտեղ Դիեգո Մարադոնան ծեծում է իր ընկերուհուն՝ 24- ամյա Ռոիսիո Օլիվյաին:
Աշխարհահռչակ ֆոււտբոլիստը հերքում է տեղի ունեցածը, սակայն համացանցում հայտնված կադրերը այլ բան են ապացուցում, ինչ մեծ աղմուկ է բարձրացրել Արգենտինայում: Տեսահոլովակը այժմ գտնվում է նաև Արգենտինայի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չի բացառվում, որ մոտ օրերս աշխարհահռչակ ֆուտբոլիստին պատասխանատվության ենթարկեն: